|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Վկայակոչեք այն իրավական նորմը, որով դուք գերագույն հրամանատար եք»․ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ելույթում, այս կերպ դիմելով վարչապետ Փաշինյանին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին պատգամավորը նշեց․
«Եթե չեք գնահատել , չեք վերլուծել, ներդրումային ի՞նչ քաղաքականության մասին եք խոսում․ Դուք ծանո՞թ եք էս ծրագրին , ծրագիրը փորձեցի նայել, հասկանալ, որ այդ ներդրումային ծրագրի շրջանակներում որոնք են այդ մեխանիզմները,ի վերջո մեր երկրին ներդրումներ են պետք, եթե նկատի չունեք թուրք -ադրբեջանական կապիտալը, ապա այս ծրագիրը չի կարող իրականանալ, եթե նկատի ունեք թուրք-ադրբեջանական կապիտալը, նշանակում է, այո՛, Հայաստանի և Արցախի վերջնական կործանում։ Հույս ունեմ, որ այնուամենայնիվ էս վերջինը նկատի չեք ունեցել»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։