|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 31-ին, ժամը 11։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 14:09-ին:
Պարզվել է, որ այրվել են 4-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և 5-րդ փողոցի տներից մեկի բակում կառուցված ծածկի փայտե կատուցատարրերը (մոտ 35 քմ), ծածկի տակ կուտակած անասնակերը (մոտ 100 քմ) և վառելափայտ (մոտ 1 խմ):