|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի ընդունում է Ռազմածովային ուժերի գլխավոր շքերթը, որն անցկացվում է Նևա գետում:
Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, շքերթի անցկացմանը կմասնակցի 18 նավ և մոտորանավ, այդ թվում՝ դեսանտային, հրթռիակիր մոտորանավերը, սուզանավ, հակաականային պաշտպանության և այլ ռազմանավեր:
Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այսօր ավելի վաղ մոտորանավով շրջայց է կատարել նավերի տեղակայման ափամերձ հատվածով և ողջունել անձնակազմերին:
Գլխավոր ռազմածովային շքերթը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Ռազմածովային ուժերի օրը, որն այս տարի հուլիսի 25-ին է ընկել: Տոնը նշվում է հուլիսի վերջին կիրակին: Այս տարի լրանում է ռուսական նավատորմի 325-ամյակը: