|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տաղանդաշատ փոքրիկ հայուհին ծնվել ու մեծացել է Բարսելոնա քաղաքում: Երգում է 6 տարեկանից և դպրոցում սովորելուն զուգընթաց հաճախում է երգարվեստի դասընթացների: Ալինային դասավանդող ուսուցիչը, պայմանավորված նրա հզոր վոկալային տվյալներով, աղջնակի աստեղային խոստումնալից ապագայի վերաբերյալ համոզմունքներ ունի ու վստահեցնում է, որ մեր փոքրիկ հրաշքին մեծ հաջողություններ են սպասվում:
Ալինայի մայրը՝ Իննա Թառոյանը պատմում է, որ աղջիկը պարբերաբար մասնակցում է համերգային ցերեկույթների, երաժշտական միջոցառումների:
Փոքրիկ երգչուհին իր ուսուցչի կողմից առաջարկ ստանալով՝ մասնակցում է «Իսպանիայի ձայնը» երաժշտական մանկական նախագծին, անցնում է քաստինգը` 25 հազար ընտրված երեխաներից լավագույն 100-ի կազմում, ապա հաղթահարելով առաջին` «Կույր լսումներ» փուլը, կրկնակի Գրեմմի մրցանակակիր, հանրահայտ Ռոսարիո Ֆլորեսի մարզչային թիմում ընտրվում է «Լավագույն լատինո երգիչ» անվանակարգում։
Թերևս ամենաուշագրավն այն է, որ այս «մեծ» փոքրիկը բազմահազարանոց լսարանին ըստ արժանվույն ներկայացրեց իր պատմական հայրենիքը` քաղաքակրթության օրրան Հայաստանն ու հնագույն ստեղծագործ հայ ժողովրդին։