|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենք հաստատ մեկ ժողովուրդ չենք: Այո, մենք շատ ընդհանուր բաներ ունենք՝ ընդհանուր պատմություն, հիշողություն, հարևաններ, հարազատներ, ընդհանուր հաղթանակ ֆաշիզմի դեմ և ընդհանուր ողբերգություններ. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ըստ նրա՝ եթե ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ լինեին, «Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, գրիվնան էր շրջանառվելու, և Պետդումայի վրա դեղին-կապույտ դրոշ էր ծածանվելու»:
Այսպես է ուկրաինական պետության ղեկավարը արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին: Ռուսաստանի ղեկավարը երեկ ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ չէ, ի տարբերություն այդ երկրի իշխանությունների: Նա կրկնել է, որ ռուսներին ու ուկրաինացիներին համարում է միասնական: