|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քնարկումներ ենք ունենում Հայաստանի տարբեր մարզերում, զրուցում ենք մեր հայրենակիցների հետ իմանալու՝ ինչ խնդիրներ կան, որպեսզի հասկանանք, թե ինչով պետք է զբաղվենք հունիսի 20-ից հետո»,- Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Կարելի է ասել, որ սա նախապատրաստական աշխատանք է իշխանությունն ստանձնելու համար։ Հետո իրավիճակին ծանոթանալու համար շատ ժամանակ չենք կորցնելու։ Հենց դրա համար ենք շփման այս ֆորմատն ընտրել։ Հայաստանում այսօր, կարելի է ասել, «իդեալական փոթորիկ է», անկումն ու ճգնաժամը բոլոր ոլորտերում են։ Մենք հասկանում ենք՝ ինչ կարգի պատասխանատվություն ենք մեր ուսերին վերցնում։ Երբեմն մտածում ենք՝ մեր ուսերը կդիմանա՞ն, ու պատասխանում՝ կդիմանան»,- ասաց նախագահ Քոչարյանը։