|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 19-ին ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին:
«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին և ընթացիկ զինված հակամարտությունների համատեքստում հրադադարի մեխանիզմների, դրանց մշտադիտարկման կառուցակարգերի և կարգավորման ընդհանուր շրջանակների վերաբերյալ: