|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն երբեք Թուրքիայի բարեկամը չի եղել և չի լինի: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքով հեռարձակված՝ թուրք երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
«Նեթանյահուն երբեք մեր ընկերը չի եղել և չի դառնա: Մենք կշարունակենք հետևել պայքարի այն ուղուն, որը մինչ այժմ տանում ենք Նեթանյահուի դեմ»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:
Մերձավոր Արևելքում ընթացիկ սրման սկզբից ի վեր Անկարան շատ սուր քննադատության է ենթարկել Իսրայելին Գազայի հատվածում ռազմական արշավանքի համար և կարծում է, որ այնտեղ իսրայելական բանակի գործողությունները հանցավոր են: