|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վարդենիսի հատվածում ադրբեջանական զորքի առաջխաղացումն իրականում շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, քան պարզապես մարտավարական նոր բնագծերը զբաղեցնելը: Սկսած 2020թ. նոյեմբերի 25-ից` թշնամին մշտապես ձգտել է ամրանալ Սոթքի-Վերին Շորժա (Քարվաճառի-Վարդենիս սահմանի երկայնքով) հատվածի ամբողջ երկայնքով: Պատճառներն, իհարկե, շատ են, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ քայլով այսօր ադրբեջանցիներն ավելի շատ փորձում են կանխել կամ հնարավորինս դժվարիրագործելի դարձնել Քարվաճառի հետագա ազատագրումը, որը, բոլորս ենք հասկանում, վաղ թե ուշ իրականություն է դառնալու: Այս քարտեզում պարզ երևում է` 1993թ. գարնանը հայկական զինուժը Վարդենիսի հատվածում կոնկրետ որ գյուղերից է ձեռնարկել առավել հուժկու և հաջող գրոհներ, նաև որոնց շնորհիվ ազատագրվել է մեր հայրենիքի այդ հատվածը. այսօր թշնամին փորձում է զավթել հենց այդ գյուղերի հարակից բարձունքները: Ուստի պետք է լրջորեն զբաղվել ստեղծված խնդրով և կանխել ադրբեջանական զինուժի` այդ տարածքում մշտական վերահսկողություն սահմանելու բոլոր ջանքերը:
Գևորգ Գյուլումյան

Տես նաև՝ Տարածված ամոթալի տեսագրությունը հերթական ապտակն է հայ հասարակությանը. Աննա Գրիգորյան: