|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Պատերազմում պարտված Հայաստանի քաղաքական շրջանակների, ինչպես նաև իշխանությունների և ընդդիմության անունից հանդես եկող ռազմական խունտայի ներկայացուցիչների կողմից ռևանշիստական հայտարարությունները չպետք է լուրջ ընդունվեն․ բարբաջել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը:
Նա հիշեցրել է, որ իր հարցազրույցներից մեկում երկրի դիկտատոր Ալիևն ասել է, որ Ադրբեջանը, հաջողությամբ կատարելով իր պատմական առաքելությունը, «ոչնչացրել է աշխարհի ամենաանողոք ֆաշիզմը՝ հայկականը»:
«Եվ եթե այս պետությունը և նրա հովանավորները կրկին փորձեն վերակենդանացնել հայկական ֆաշիզմը, ապա անմիջապես կկործանվեն: Նախագահ Իլհամ Ալիևի առանձնահատուկ վերաբերմունքն այս հարցում այնպիսին է, որ Հայաստանին թույլ չի տրվելու վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները, որպեսզի այն կրկին սպառնալիքի չվերածվի»,- հայտարարել է Հայաստանում իշխանափոխությունից վախեցող Ադրբեջան պետության անվտանգության խորհրդի ղեկավարը: