Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
«Հայաստանից պահանջվեց շուրջ 2.5 ամիս, որպեսզի պատասխանի Խաղաղության պայմանագրի նախագածի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին, և դա լրջորեն հետաձգեց գործընթացը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել վերականգնել բանակցությունները պայմանագրի ստորագրման շուրջ։
«Խաղաղ բանակցությունների այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ավարտին հասցնելու համար: Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է՝ երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակականության համար, ներառյալ փոխընդունելի վայր ընտրելը կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել հայկական կողմին թույլ չտալ նոր անհարկի ձգձգումներ և հույս հայտնել, որ դրական կարձագանքի այս կոչին՝ մոտ ապագայում բանակցություններ սկսելու համար։