|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի ուղղափառ համայնքի մի խումբ անդամներ այցելել են թշնամուն հանձնված Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանք:
Ադրբեջանական Report-ը տեղեկացնում է, որ այցը կազմակերպել էր երկրի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեին առընթեր ազգային և բարոյական արժեքների խթանման հիմնադրամը: Այդ այցը լուսաբանվել է ԶԼՄ–ների ներկայացուցիչների կողմից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարում է, թե «հայկական հնագույն քրիստոնեական վանական համալիրը հայկական չէ, այլ ալբանական–ուդիական»։