|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
««Իրավունքի» հետ զրույցում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն ասաց, որ այս պահին դեռևս կուսակցության ղեկավար մարմինը որոշում չունի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ:
- Իհարկե, միշտ մեր կուսակցությունը մասնակցել է ընտրություններին առանձին, բայց այս պահին ոչ մի որոշում չունենք: Ըստ իրադարձությունների զարգացման՝ կհայտնենք մեր դիրքորոշումը: Դեռևս կա միայն վարչապետի հրաժարականի հայտարարությունը, ՀՀ նախագահը հրաման չի ստորագրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հայտարարությամբ հանդես եկել: Ընթացակարգ կա՝ հրաժարականից հետո, վարչապետը երկու անգամ պետք է չընտրվի և այլն, այնպես որ, մինչև այդ, դեռ ժամանակ կա որոշում կայացնելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։