|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1075 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205 128-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3794 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 957 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4751-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 583 է, ընդհանուր առողջացածներինը՝ 184 243, փաստացի բուժվողներինը՝ 16 134 (մեկ օրում ավելացել է 471-ով): Մեկ օրում արվել է 5869 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 915473 թեստ: