|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 760 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 873-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 3627 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Ապրիլի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 932 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4559-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 712 է, ընդհանուր առողջացածներինը՝ 177 601, փաստացի բուժվողներինը՝ 15 712 (մեկ օրում ավելացել է 26-ով): Մեկ օրում արվել է 3470 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 880 290 թեստ: