|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիան Ռուսաստանի հետ նախնական բանակցություններ է սկսել Sputnik V կորոնավիրուսային պատվաստանյութը գնելու վերաբերյալ. հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան:
«Մենք սկսել ենք նախնական բանակցությունները Sputnik V–ի առաքման շուրջ: Թեստերի ավարտից հետո, երբ պարզվում է, որ պատվաստանյութը հարմար է կիրառման համար, այն կարելի է ձեռք բերել զանգվածային կիրառման համար»,- լրագրողներին ասաց Քոջան:
Sputnik V պատվաստանյութը գրանցված է ավելի քան 50 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 1,4 միլիարդ մարդ: