|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Dwight D. Eisenhower ավիակիրը մասնակցել է Միջերկրական ծովում Հունաստանի ՌԾՈՒ կողմից իրականացվող զորավարժություններին. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Զորավարժություններին մասկացել է նաև հունական երկու սուզանավ։
Ըստ ԱՄՆ ՌԾՈՒ հայտարարության՝ զորավարժությունն իրականացվել է հունական ԳՇ-ի ղեկավարությամբ և պլանավորվել ու համակարգվել է ամերիկյան իշխանությունների կողմից։ Նպատակը ՆԱՏՕ–ի շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելն է։
Նշվում է նաև, որ ԱՄՆ–ը Հունաստանին դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղության գլխավոր հիմք։
Հիշեցնենք, որ Թուրքիան, որը և՛ ծովով, և՛ ցամաքով սահմանակից է Հունաստանին, նույնպես ՆԱՏՕ անդամ երկիր է, սակայն չի մասնակցել այս վարժանքներին. դա կապված է տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության հետ, որը քննադատվել է նաև ԱՄՆ–ի կողմից։