|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան և Իտալիան չորեքշաբթի օրը սկսել են համատեղ ավիացիոն և ծովային զորավարժությունները Կիպրոսի հարավում:
Զորավարժությունները, որոնք ստացել են «Eunomia» անվանումը, նախատեսված է օգոստոսի 26-ից օգոստոսի 28-ը և չորս երկրների համագործակցության մի մասն են`Միջերկրական ծովի շրջանում աճող լարվածությունը հաղթահարելու համար. հայտնում է Ekathimerini-ն։
Հայտարարության մեջ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը նշել է, որ «այս նախաձեռնությունը նպատակ ունի ցույց տալ եվրոպական միջերկրածովյան չորս երկրների հավատարմությունը օրենքի գերակայությանը՝ լարվածության թուլացման քաղաքականության շրջանակներում»: