|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վարչապետի գրասենյակի հարցմանն ի պատասխան, Կիպրոսից ստացված նոր փաստաթղթերը` կապված «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության սեփականատերերի ցանկում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան գոյության հետ, փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը նշեց, որ դատախազությունը այդ նյութերն ուղարկել ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն: Ըստ նրա` դրանք կկցվեն գործին` դառնալով քննության առարկա: