|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 123 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168300 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 668464 վերջին մեկ օրում` 2269 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4221 պացիենտ. մեկ օրում նվազել է 174-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 160169 անձ, վերջին մեկ օրում 293 անձ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 784 է: