|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի հանրապետության պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը: Հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից․
«Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:
Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու նպատակով, միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները, իսկ վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է:
Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուներն ու կազմակերպիչները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար»: