|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի դեսպանների քաղաքական նշանակումները չեն սահմանափակվելու Լիլիթ Մակունցով (ԱՄՆ) և Վլադիմիր Կարապետյանով (Ուկրաինա): Ճիշտ է, հատկապես Մակունցի հետ կապված կտրուկ դեմ են արտահայտվել թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ԱՄՆ լոբբիստական հիմնական կառույցները, և դեռևս պարզ չէ, թե ինչ վերջնարդյունք կունենա այս հարցը, սակայն Փաշինյանը մտադիր է շարունակել «գրպանային» քաղաքական նշանակումները:
Մասնավորաբար, նա հաջորդ նման նշանակումը կանի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում: Մեր աղբյուրները դեռևս չեն որոշակիացնում, թե ով է նշանակվելու Մոսկվայում, սակայն պնդում են, որ Փաշինյանը հստակ որոշում ունի ՌԴ-ում փոխել դեսպանին և նշանակել բացառապես քաղաքական անձի: Թեկնածուի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: