|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը հետախուզում է հայտարարել ԱՄՆ 48 քաղաքացու, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ կապված Բաղդադի օդանավակայանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ: Այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի մամուլի քարտուղար Ղուլամ Հուսեյն Իսմայիլին:
Նրա խոսքով՝ Իրանը Սոլեյմանիի սպանության հետաքննության շրջանակներում համագործակցում է տարածաշրջանի վեց երկրի, հիմնականում՝ Իրաքի հետ:
«Հնարավոր եղավ հաստատել 48 անձանց ներգրավվածությունը ԻՀՊԿ գեներալի սպանության մեջ: Նրանց թվում կան ԱՄՆ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Պենտագոնից և տարածաշրջանում ԱՄՆ-ի հրամանատարությունից: Սակայն գլխավոր դերակատարը նախագահ Դոնալդ Թրամփն է: Բոլորն Ինտերպոլի կարմիր ցուցակով հայտնվել են հետախուզման մեջ»,- ասել է Իսմայիլին: