|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ուժայիններին եւ ուղիղ հարցրել՝ ինձ հե՞տ եք, թե՞ ոչ։ Ոստիկանապետն ասել է՝ միանշանակ, ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետն ինչ-որ անորոշ բաներ են ասել՝ օրենքի ու օրինականության մասին, ինչից վարչապետը դժգոհ է մնացել եւ որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել, որպեսզի անվերապահորեն իրեն նվիրված մարդ նշանակի։
Ասացին, որ առաջարկ է արվել նախկին զինդատախազ, Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ջհանգիրյանին: Նա, սակայն, հրաժարվել է՝ մոտավորապես այսպես ասելով. «Ես խորտակվող նավում պաշտոն չեմ ստանձնի»:
Մենք կապվեցինք Գագիկ Ջհանգիրյանի հետ։ «Ոչ, նման առաջարկ չկա, որեւէ մեկնաբանություն չեմ անում»,- ասաց նա եւ արագ անջատեց հեռախոսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում