|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3759 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 139 343 է: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 574 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 117 560 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1303:
Կարանտինային գոտում է գտնվում 1978 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6366 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 708 պացիենտ: