|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով` նոյեմբերի 26-ին, ժամը 22։49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.27⁰ և արևելյան երկայնության 45.85⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: