|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են պատմական հուշարձաններ, որոնք անցել էին ջրի տակ լճի մակարդակի բարձրացման պատճառով:
Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, լճի որոշ շրջաններում հայտնաբերվել են պատմական կառույցներ, դամբարաններ, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն:
Հայտնաբերվել է Ականց (թուրքերեն՝ Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության շրջանում և ջրի տակ է անցել 1841 թվականին, երբ Վանա լճի մակարդակը հերթական անգամ բարձրացել է:
2014-ին լճի մակարդակի իջեցման շնորհիվ երևացել են ամրոցի որոշ հատվածներ, իսկ այժմ հնարավոր է տեսնել սյուների և պատերի ավերակներ, դամբարաններ, կերամիկական և խեցեգործական կտորներ, տարբեր նմուշներով քարեր և որոշ մնացորդներ:
Ուսումնասիրություններով զբաղվում են Վանի թանգարանի տնօրինության կողմից ձևավորված թիմերը: