|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան էջով սուպերմարկետներին կոչ է արել հայրենական արտադրողներին տրամադրել ապրանքների ցուցադրման լավագույն տեղերը։
«Վերջին տարիների ընթացքում սուպերմարկետների ցանցերը մեծ իշխանություն են ստացել մանրածախ առևտրի նկատմամբ, և շատ հաճախ հենց նրանց որոշումից է կախված լինում հայրենական արտադրողի հետագա գործունեությունը: Հետևաբար, միանում եմ նախաձեռնությանը` կոչ անելով սուպերմարկտներին խրախուսել հայրենական արտադրությունը և հրաժարվել թուրքականից:
Առաջ գնալով` առաջարկում եմ, որ սուպերմարկետները հայրենական արտադրողներին հատկացնեն ապրանքների ցուցադրման լավագույն վայրերի նվազագույնը 30%-ը: Այս ճգնաժամային իրավիճակում մենք պետք է աջակցենք հայրենական արտադրությունը և պահպանենք աշխատատեղերը»,-գրել է նա։