|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես որակել է Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունը «անժխտելի պատերազմական հանցագործություն»:
«Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց»,-գրել է նա Facebook-ում:
Նա ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները: Արման Թաթոյանը նշել է, որ տեսանյութերն ուղարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ մարմինների: