|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հոկտեմբերի 10-ից ժամը 12:00-ից հումանիտար հրադադար է սկսվում. ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ավարտին հայտարարություն է ընդունվել։
1. Հրադադարի ռեժիմը հայտարարվում է 2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից 00 րոպեից `մարդասիրական նպատակներով, միջնորդությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չափանիշներին համապատասխան, ռազմագերիների և այլ կալանավորված անձանց եւ սպանվածների մարմինների փոխանակման համար
2. Հրադադարի հատուկ պարամետրերը կհամաձայնեցվեն հետագայում:
3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնված կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, սկսում են առարկայական բանակցություններ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար:
4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի գործուն ձևաչափը: