|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհին ԱՄՆ-Չինաստանի կոնֆլիկտի պատճառով հնարավոր լուրջ խնդիրների մասին. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է՝ երկբևեռ աշխարհի նախկին համակարգն այլևս չկա, իսկ դրան փոխարինելու է գալիս բազմաբևեռ համակարգը; «Սակայն աշխարհը դեռևս բազմաբևեռ չէ, ավելի շուտ այնտեղ քաոս է տիրում, և երկրների միջև հարաբերությունները գնալով ավելի են բարդանում»,- հստակեցրել է Գուտերեշը ու հավելել, որ երկու խոշոր տնտեսական գերտերությունների միջև իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել։
Բացի այդ՝ նա շեշտել է, որ այս պահի դրությամբ իրավիճակն անկանխատեսելի է, դրա համար անհրաժեշտ է սպասել մի քանի տարի։