|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրելի հայրենակիցներ, իմ հրապարակումներում պարբերաբար անդրադառնում եմ ՊՆ նախկին շենքի բնակիչների խնդրին։
Ինչպես տեղյակ եք, մենք, որպես նվազագույն պահանջ, առաջարկել էինք ոստիկանությանը 2-րդ վրան տեղադրելու թույլտվություն տալ։
Ոստիկանության համառության պատճառով այսօր բնակիչները լուրջ առողջական խնդիրների առաջ են կանգնած։ Նրանց մի մասը գիշերում է բաց երկնքի տակ։
Տեղեկացա, որ մանկահասակ 2 երեխա հոսպիտալացվել է։
Ցավոք, մեր բազմաթիվ կոչերը անարձագանք մնացին։ Իշխանությունը և իրավասու անձինք այս երեխաների առողջության և դրսում գիշերող մարդկանց առողջության վատթարացման բոլոր հետևանքների պատասխանատուն են։
Անտարբերությունը ևս մեղք է։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ