կարևոր
3958 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-24 20:16
Աշխարհ

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան թոքաբորբի պատճառով հետաձգել է այցը Չինաստան

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան թոքաբորբի պատճառով հետաձգել է այցը Չինաստան

Բրազիլիայի նախագահ Լուլա Ինասիո դա Սիլվան հետաձգել է իր այցը Չինաստան մինչեւ մարտի 26-ը՝ թոքաբորբի թեթեւ ընթացքի պատճառով։ Այս մասին հայտնել է նրա աշխատակազմը։

Հիվանդությունն ախտորոշվել է մարտի 24-ի գիշերը։ Ի սկզբանե նախատեսված էր, որ քաղաքական գործիչը մարտի 25-ի առավոտյան թռչելու է Չինաստան։ Հիվանդության պատճառով քաղաքական գործիչը չեղարկել է մարտի 24-ին նախատեսված բոլոր միջոցառումները։

Հայտարարվել է առնվազն 20 երկկողմանի համաձայնագրերի ստորագրման մասին։ Բրազիլիայի համար Չինաստանը տավարի մսի վաճառահանման կարեւոր շուկա է, որի արտահանումն այս շաբաթ ժամանակավորապես դադարեցվել է ֆիտոասանիտարական պատճառներով։

Մարտի 28-ին Լուլան կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Չինաստանի վարչապետ Լի Ցյանի եւ Չինաստանի խորհրդարանի նախագահ Չժաո Լեցզիի հետ։