|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանում սեպտեմբերի 15-ից հանրային և մասնավոր դպրոցներում մեկնարկեց 2020-2021 նոր ուսումնական տարին:
Վրաստանի վարչապետի ղեկավարած միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով խոշոր քաղաքներում ու որոշ գյուղերում ուսումնական գործընթացը բոլոր դասարանների աշակերտների համար մեկնարկում է հեռավար ռեժիմով:
Ներկա պահի դրությամբ հայտնի է, որ ուսումնական գործընթացը դասասենյակներում կանցկացվի հոկտեմբերի 1-ից: Մանկապարտեզները ևս գործունեությունը վերսկսում են հոկտեմբերի 1-ից:
Վրաստանի ԿԳ նախարարության տեղեկատվությամբ՝ չնայած բարդություններին, նոր ուսումնական տարին կարևոր նորություններով է մեկնարկում: 2020-21թ ուս.տարվա շեմին արդեն ավարտվել է 50 հանրային դպրոցների շինարարություն, իսկ ամբողջովին վերանորոգվել է մինչև 800 դպրոց:
Նախարարության տեղեկությամբ՝ դպրոցներն ապահովված են դասագրքերով ու առաջին դասարանցիների համակարգիչներով, որոնք փուլ առ փուլ կհանձնվեն աշակերտներին:
Նոր ուսումնական տարվանից կստեղծվի նաև էլեկտրոնային մատյան, ինչն ավելի կդյուրացնի հեռավար ուսումնական պրոցեսը:
Նշենք՝ նախորդ ուս.տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Վրաստանի որդեգրած հեռավար ուսուցման համակարգը Եվրոպայում ամենալավ համակարգերից էր: Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին խոսելիս Վրաստանի վարչապետը բազմիցս անդրադարձել է կրթական ոլորտում արձանագրած հաջողություններին: