|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրելի հետևորդներ, Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ժողովրդական արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ մասին պատմող Ֆիլմը։
Թովմաս Պողոսյանը տարիներ շարունակ մեր ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքում, ներկայացնում է հայ ժողովրդական ու աշուղական երգերը՝ արժանանալով ջերմ վերաբերմունքի ու բարձր գնահատանքի։ Նա ոչ միայն այդ երգերի կատարողն է, այլ ուսումնասիրողներից մեկը։ «Սայաթ Նովա» մշակութային միության ղեկավարն առաքելություն է համարում եկող սերունդներին հայ երգը փոխանցել որպես պատմություն՝ առանց խեղաթյուրումների։ Թովմաս Պողոսյանն անգնահատելի դեր է ունեցել մոռացության մատնված աշուղական երգերի հավաքագրման և հանրությանը ներկայացնելու գործում։ Սիրելի արվեստագետի բանահավաքության աշխատանքի արդյունքում կազմվել և հրատարակվել է «Ջիվանի-150 անհայտ երգեր» ժողովածուն, որը իսկական նվեր է Սայաթ Նովայով հետաքրքրվողների համար։ Ավելին կիմանաք դիտելով՝ տաղանդավոր երգչի ու մեծ արվեստագետի մասին պատմող ֆիլմը։
#Համազգային_Երևան #Թովմաս_Պողոսյան