|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը
Պոպուլիստական և իզմեր չունեցող ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում՝ քողարկելու իր ձախողումները :
2020- ի հուլիսին մեր զինված ուժերը՝ պատվով պաշտպանելով հայրենի սահմանները, դիրքային առավելության հասան հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Բայց,այնուամենայնիվ,
Փաշինյանի իշխանությանը չհաջողվեց այն կապիտալիզացնել դիվանագիտության մեջ:
1. Որևէ միջազգային կառույց նույնիսկ Ադրբեջանին քննադատելու փորձ չարեց :
2. Նիկոլի իշխանությունը չկարողացավ գեթ մեկ հայամետ հայտարարություն կորզել որևէ միջազգային կառույցից. միակ հայտարարությունը, որտեղ հղում էր արվում հիմնարար սկզբունքներին, այսինքն՝ նաև ինքնորոշման իրավունքին ,արել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ՀՀԿ-ի ջանքերով:
3. Եթե 2016 -ի դեկտեմբերին մեր դաշնակիցը մեղադրեց պրովոկացիայի մեջ Ադրբեջանին, ապա 2020-ին քննադատության սլաքներն ուղղվեցին ընդդեմ ՀՀ- ի:
4 . 2016 -ի դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան Տավուշում ադրբեջանցիների հարձակման փորձը խիստ քննադատեց`անվանելով այն պրովոկացիա:
5. Մինչդեռ 2020-ի հուլիսյան դեպքերից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հայկական կողմի գործողություններն անվանեց «չարդարացված արձագանք»:
Այս փաստերը ի ցույց են դնում օրվա իշխանությունների քաղաքական անկարողությունը:
Իշխանությունների ապիկարության պատճառով հայոց բանակի հաջողությունները վեր են ածվել դիվանագիտական ֆիասկոյի:
Ըստ այդմ՝ ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը»: