|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրներից մեկի՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վետո է դրել հանրային վայրերում, մասնավորապես՝ խանութներում, եկեղեցիներում ու դպրոցներում պարտադիր դիմակ դնելու մասին օրենքի վրա:
Այսպիսով, դիմակից հրաժարվողներին չեն կարող տուգանել: Երկրի Կոնգրեսը 30 օրվա ընթացքում կարող է չեղարկել նախագահի կողմից դրված վետոն: Թեեւ վարակվածության ու մահացության դեպքերի թվով Բրազիլիան երկրորդն է աշխարհում, այնուամենայնիվ Բոլսոնարուն հրաժարվել է ընդունել երկրում Covid-19 բռնկման լրջությունը:
Մինչ օրս Բրազիլիայում ավելի քան 1.543.341 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել 63,254-ը։