|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրազիլիայի դաշնային դատավոր Ռենատո Բորելին որոշում է կայացրել, որի համաձայն, պետական պաշտոնյաները, այդ թվում նախագահ Ժաիր Բոլսոնարուն, պարտավոր են դիմակ կրել հասարակական վայրերում: Օրինախախտները, անկախ պաշտոնից, կտուգանվեն 2 հազար բրազիլական ռեալով (մոտ 400 դոլար). գրում է The Guardian-ը։
Իր կողմնակիցների հետ հանդիպումների ընթացքում Բոլսոնարուն բազմիցս հայտնվել է հասարակության մեջ առանց դիմակի: Հանրահավաքներից մեկի ժամանակ նրան լուսանկարել են այն պահին, երբ հազում էր առանց բերանը ծածկելու, մեկ այլ դեպքում`ձեռքի ափի մեջ փռշտալով և անմիջապես հետո՝ ձեռքով ողջունելիս տարեց կնոջը:
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի վարակի դեպքերի թվով. երկրում ավելի քան մեկ միլիոն դեպք է գրանցվել: