|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Դիմակների կրումը պարտադիր կդառնա Ֆրանսիայի բոլոր փակ տիպի հասարակական վայրերում՝ հաջորդ շաբաթվանից. այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը:
Մինչ այժմ դիմակները կրելը միայն հասարակական տրանսպորտում էր պարտադիր: Երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսի ակտիվացման որոշ նշանների մասին և հանդես եկել օգոստոսի 1-ից փակ հասարակական վայրերում դիմակների պարտադիր կրելու օգտին:
«Մենք դիտարկել ենք այդ միջոցների ներդրման հնարավորությունը օգոստոսի 1-ից: Բայց ես լսել եմ, որ այդ ժամկետը շատ ուշ է թվում ... Ուստի հրամանագիրը ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթվա սկզբից», - ասել է Կաստեքսը:
Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում ավելի քան 30 հազար մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, գրանցվել է հիվանդության ավելի քան 173 հազար դեպք: