|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոչ-ոք չի տուգանի այն անձին, որը առողջական խնդիրների պատճառով չի կարող կրել դիմակ, - այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին:
Ըստ նրա, եղել են շահարկումներ, որ եթե մարդը որոշակի առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ կրել դիմակ, նա կտուգանվի, սակայն դա այդպես չէ:
Հիշեցնենք, որ ըստ նոր որոշման, փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ չօգտագործելու համար Վրաստանի քաղաքացիները կտուգանվեն 20-ից 30 լարի (7-ից 10 դոլար ներկայիս փոխարժեքով)։