|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից դուրս բերվի պարտադիր բաղադրիչը, ապա ժողովուրդը դեմ չի լինի օրենքին: Այս մասին ՍԴ-ում վերոնշյալ օրենքի վերաբերյալ նիստի ժամանակ ասաց դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ի պատասխան դատարանի անդամներից մեկի այն հարցին, թե իրենք դեմ են ընդհանրապե՞ս օրենքի կիրառմանը, թե՞ պարտադիր բաղադրիչին:
Արծվիկ Մինասյանը հավելեց նաև, որ այդ դեպքում նույնիսկ իրենք բազմաթիվ առաջարկներով հանդես կգան և կհամագործակցեն օրենքի հեղինակների հետ, որպեսզի այն հնարավորինս բխի հասարակության շահերից:
Նիստն ընդմիջվեց, այն կվերսկսվի ժամը 15:00-ին: Շարունակվելու է հարց-պատասխան փուլը, դիմող կողմին հարցեր են տալու պատասխանողները: