|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ԵՄ-ի այն որոշմանը, ըստ որի Թուրքիան դուրս է մնացել այն երկրների ցուցակից, որոնք իրավունք ունեն 2020 թ. հուլիսի 1-ից վերսկսել ուղևորափոխադրումները ԵՄ երկրների հետ։
«Մենք հիասթափված ենք այց ցուցակում Թուրքիային տեղ չտալու որոշման համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի կիրառած քայլերը և աշխատանքները հաջող են։ Անհրաժեշտ է, որ այդ որոշումը կայացվի օբյեկտիվության սահմաններում այն երկրի նկատմամբ, ում ԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես օրինակ է ցույց տալիս։ Ակնկալում ենք, որ կարճ ժամանակներում այդ սխալը կուղղվի», - նշել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը։