|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերի սիրահարները տոնում են «Օլիմպիական օրը»:
«Օլիմպիական օրը» որպես Օլիմպիական խաղերի ծննդյան օր սկսեց նշվել 1948 թվականից: Այն նպատակ ուներ խթանելու մարզիկների մասնակցությունն այս կամ այն մարզաձևին` անկախ սեռից, տարիքից կամ մարզական կարողություններից:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով են դրանք չեղարկվել երեք անգամ` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):