|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է կյանքի կոչել Իսրայելի թշնամական գործողություններին հակազդելու մասին օրենքը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Իրանի խորհրդարանը մայիսի 18-ին ընդունել էր Իսրայելին հակազդելու մասին օրենք, որը նախատեսում է ստեղծել վիրտուալ դեսպանատուն Երուսաղեմում, ինչից հետո այդ փաստաթուղթը հաստատվել էր Սահմանադրության պաշտպանության խորհրդի կողմից:
Համաձայն Իրանի կառավարության տարածած հաղորդագրության՝ նախագահը հրամայել է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին, Տեղեկատվության նախարարությանը (հետախուզություն), Զինված ուժերին և Ազգային անվտանգության գերագույն խորհրդին ՝ ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցառումներ «սիոնիստական ռեժիմի՝ խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված թշնամական գործողություններին հակազդելու համար»:
Մասնավորապես գործադիր մարմիններից պահանջվում է օժանդակություն ցուցաբերել պաղեստինցիներին, վեց ամսվա ընթացքում նախապատրաստվել Պաղեստինի տարածքում վիրտուալ դեսպանատան կամ հյուպատոսության ստեղծմանը: Ըստ իրանական լրատվամիջոցների ՝ խոսքը Երուսաղեմում դեսպանատան մասին է՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք։
Արգելված է այն գործողությունները, որոնք սատարում են Իսրայելին ռազմական, քաղաքական և մշակութային ոլորտներում, «գրավյալ պաղեստինյան տարածքներ» իրանցի քաղաքացիներին այցելելը, ինչպես նաև Իրանում իսրայելական ընկերություններին պատկանող ապրանքների տեղափոխումը:
Օրենքն ընդունվել է ի պատասխան Պաղեստինի ժողովրդի, իսլամական երկրների և Իրանի դեմ իսրայելական գործողությունների, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի տարածքների գրավման շարունակական փորձերին: Նշվում են նաև Իսրայելի «ապակառուցողական գործողությունները», որոնք ուղղված են խաղաղությունն ու միջազգային անվտանգությունն ապակայունացնելուն և «արգելված զենքի օգտագործմանը»: