|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է երկրի նախագահ Ռեուվին Ռիվլինին նոր կառավարության կազմավորման մասին. հայտնում է Regnum-ը։
«Նախագահական նստավայրը ստացել է Բենյամին Նեթանյահուի նամակը, որը տեղեկացնում է կառավարության կազմավորման մասին», - նշված է երկրի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։
35-րդ կառավարության երդման արարողությունը կկայանա այսօր՝ մայիսի 14-ին։ Մեկ տարուց ավել Իսրայելում նոր կառավարություն ձևավորել չկարողանալը հանգեցրել էր երկրի պատմության մեջ ամենամասշտաբային քաղաքական ճգնաժամի։ 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020 թ. ապրիլ տեղի է ունեցել 3 ընտրություն։
Հիշեցնենք, որ Նեթանյահուն երկիրը ղեկավարում է 2009 թվականից։