|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Շվեյցարիայի հետ սահմանին մտցված վերահսկողությունը կարող է ամբողջությամբ հանվել հունիսին. այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտնում է Yerkir.am-ը։
Կուրցը, մասնավորապես, նշել է. «Մենք սերտ շփումների մեջ ենք Շվեյցարիայի կառավարության հետ: Մեր նպատակն է մոտ օրերս պայմանավորվել սահմանփակումների էական մեղմացման հարցի շուրջ և, ընդհանրապես, հունիսին հանել սահմանային վերահսկողությունը», ու հավելել՝ երկու երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակվածության թվերի նվազման դրական դինամիկա
Միևնույն ժամանակ պաշտոնյան հուսով է, որ առաջիկայում նաև կհանեն վերահսկողությունը Գերմանիայի հետ սահմանին: Նա մանրամանել է, որ Գերմանիայի հետ այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում:
Հիշեցնենք՝ Ավստրիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցրել էին սահմանային վերահսկողություն մայիսի 6-ին ժամկետը երկարացնելով մինչև ամսվա վերջ: