|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և Սոմալիում ԱՄՆ-ի կողմից 2019 թվականին իրականացված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 130 խաղաղ բնակիչ. այս մասին պաշտոնական տվյալները տեղ են գտել ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի զեկույցում. հայտնում է Yerkir.am-ը։
Կոնգրեսի պահանջով կազմված զեկույցում պարզաբանվում է՝ 108 մարդ սպանվել է Աֆղանստանում, 22-ը՝ Սիրիայում և Իրաքում, 2-ը՝ Սոմալիում։ Լիբիայում և Եմենում ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։ Վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 91 խաղաղ բնակիչ։
ԱՄՆ ՊՆ-ում մանրամասնել են, որ հանձնառու են բնակչության շրջանում հնարավոր վնասի նվազեցման, չնայած այն փաստին, որ խաղաղ բնակիչների շրջանում կորուստները պատերազմի անխուսափելի և ողբերգական մասն են։