|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ը չի ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունների փոփոխություններ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարությունից հետո․ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք չենք ակնկալում որևէ փոփոխություն Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նա։
Ամերիկյան կողմը, ըստ Քիրբիի, հույս ունի, որ Վաշինգտոնի ու Անկարայի միջև ռազմական համագործակցությունը միայն կամրապնդվի: