|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:
ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղյակ է Թուրքիայի ռազմական արդիականացման կարիքների մասին։ Օսթինը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Անկարայում Պենտագոնի պատվիրակությանը հյուրընկալելու համար: Այս մասին գրում է ermenihaber.am-ը` հղում անելով Gazeteduvar-ին:
Նախօրեին Պենտագոնի հայտարարության մեջ նշվում էր, որ Անկարայում ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարում Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելու շուրջ։ Նաև տեղեկացվում էր, որ կողմերն առաջիկա ամիսներին կրկին կհանդիպեն Վաշինգտոնում։