|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Հուբեյ նահանգում վերսկսում են ուսումնական պրոցեսը. այս մասին հայտնում է BBC -ն։
Նշվում է՝ համավարակից հետո առաջին անգամ դասերը մեկնարկելու են Ուհանում: Այնուամենայնիվ, դպրոց վերադառնալու են միայն բարձր դասարանների աշակերտները, որոնք պետք է նախապատրաստվեն առաջիկա քննություններին: Խոսքը 57.000 աշակերտի մասին է: Մինչ մեկնարկը, սակայն, բոլոր աշակերտներն անցել են կորոնավիրուսի թեստ, իսկ դպրոցում խստագույնս պահպանելու են սոցիալական հեռավորություն:
Հիշեցնենք՝ Հուբեյ նահանգում արդեն 32 օր չի արձանագրվում վարակման նոր դեպք, իսկ նախորդ օրվանից նահանգի հիվանդանոցներում այլևս չկա բուժում ստացող վարակակիր, բոլորը դուրս են գրվել: